Մատչելիության հղումներ

Գիշերը լարվածությունը պահպանվել է, առավոտյան Ադրբեջանը վերսկսել է հարձակողական գործողությունները


Արցախի ՊԲ զինծառայողներ, հոկտեմբեր, 2020թ.
Արցախի ՊԲ զինծառայողներ, հոկտեմբեր, 2020թ.

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը, փոխանցում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:

«Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մարտերը», - գրում է Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում:

«Խախտելով հումանիտար հրադադարը, առավոտյան հյուսիսային ուղղությամբ հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները», - հաղորդում է ՊՆ խոսնակը:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, իր հերթին, փոխանցում է. - «Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել կրելով զգալի մեծ կորուստներ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG