Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասսոլին քննադատել է Թուրքիային Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընդարձակմանը նպաստելու և Եվրոպական միության նկատմամբ սադրիչ քայլերի դիմելու համար:
«Թուրքական հռետորաբանությունը գնալով ավելի ռազմաշունչ է դառնում, և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բնավ չի մեղմում այդ կեցվածքը»,- այսօր Բրյուսելում հայտարարել է Սասսոլին:
«Ինչո՞ւ Եվրոպական միությունը չի կարողանում վճռական գործողություններով արձագանքել Թուրքիայի այդ կեցվածքին», պատասխանելով այդ հարցին` Եվրախորհրդարանի խոսնակն ասել է, թե ինքն անձամբ խնդիրը մի քանի անգամ արծարծել է Եվրամիության լիդերների հետ հանդիպումներում:
Հունաստանը և Կիպրոսն ամիսներ շարունակ Եվրոպայի միության գերագույն գործադիր մարմնից՝ Եվրոպական խորհրդից պահանջել են Թուրքիայի նկատմամբ սահմանել պատժամիջոցներ Միջերկրականում սադրիչ գործողություններ կատարելու համար:
Թուրքիան Միջերկրականում՝ Հունաստանի և Կիպրոսի գոտիներում, գազի որոնման և արդյունահանման աշխատանքներ է կատարում, ինչը միջազգային օրենքների կոպիտ ոտնահարում է:
Թուրքիան հեռացրել է սեյսմիկ հետազոտություններ կատարող Oruc Reis նավը, սակայն այն երեկ նորից ուղևորվել է Միջերկրականի վիճահարույց տարածք: