ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, Լավրովը և Չավուշօղլուն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ եղանակով:
«Առարկայորեն քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Սերգեյ Լավրովն ուը Մևլութ Չավուշօղլուն ընդգծել են, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Նախարարների համոզմամբ, անհրաժեշտ է անշեղորեն կատարել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մոսկովյան համաձայնության պահանջները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:
Նախարարները նաև կարևորել են կրակի դադարեցման ռեժիմն նհապաղ վերահսկելու և հրադադարի հոսկողության մեխանիզմը համաձայնեցնելու կարևորությունը:
«Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված քայլերը համաձայնեցնելու կարևորությունը՝ իրական արդյունքների հասնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում: