Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան ասել է, որ առայժմ չի կատարվում աշխատանք Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մեխանիզմը համաձայնեցնելու ուղղությամբ:
«Մեր գլխավոր ուղերձն է՝ անհապաղ կազմակերպել զինվորականների մակարդակով հանդիպում և համաձայնեցնել հրադադարի հսկողության մեխանիզմը: Որքան գիտենք, առայժմ նման աշխատանք չի կատարվում: Մենք հուսով ենք, որ նման մեխանիզմն առաջիկայում կգործարկվի»,- ասել է Զախարովան:
Զախարովայի փոխանցմամբ, Ռուսաստանը համոզված է, որ քաղաքական կարգավորումը հնարավոր է և անհրհաժեշտ է:
«Առաջարկները, որոնք կազմել և շարունակում է մշակել ԵԱՀԿ Մինսկի խումբը, մնում են բանակցություններին սեղանին: Դրանց բովանդակությունը հայտնի է՝ փուլային եղանակով աստիճանաբար ազատել հարակից շրջանները` այդ ընթացքում երաշխավորելով անվտանգությունն ու Հայաստանի և Ղարաբաղի միջև հուսալի կապը, նախքան կորոշվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»,- ասել է Զախարովան: