Մատչելիության հղումներ

Էստոնիան գումար է հատկացնում Ղարաբաղում հումանիտար վիճակը բարելավելու համար


Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուն, արխիվ
Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուն, արխիվ

Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն հաղորդել է, որ կառավարությունը 100 հազար եվրո է հատկացնելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը բարելավելու համար:

«Հումանիտար կացությունը Լեռնային Ղարաբաղում երկու կողմից էլ ճգնաժամի եզրին է, մենք չենք կարող պարզապես դրա ականատեսը լինել»,- ասել է նախարարը:

Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից և կարիքավորներին կուղարկվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խողովակներով:

Նախարար Ռեյնսալուն նաև հայտնել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խոհրդի ոչ մշտական անդամ Էստոնիան կարող է հարկ եղած դեպքում խորհրդում արծարծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG