Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները հայտարարում են Ադրբեջանի տարածքում գտնվող երկու հայ գերիների մասին


Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, արխիվ
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, արխիվ

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու գործընկերները դիմել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով կիրառել հրատապ միջոց և աջակցել սեպտեմբերի 27-ից վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված երկու զինծառայողներին Հայաստան հետ վերադարձնելու հարցում։

«Ազատության» հետ զրույցում Զեյնալյանն ասաց, որ իրենց են դիմել զինծառայողներ Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի հարազատները. համացանցում տեսանյութ էր տարածվել, որով էլ կարողացել են նույնականացնել զինվորներին։

Զեյնալյանն ասաց, որ Ստրասբուրգի դատարանն ընդունել է իրենց դիմումն ու մինչև հոկտեմբերի 22-ը ժամանակ տվել Ադրբեջանին տեղեկություններ ներկայացնելու այն մասին, թե ինչ պայմաններում են պահվում գերեվարված երկու զինծառայողները, ինչ առողջական խնդիրներ ունեն նրանք, ինչպես նաև տեղեկություններ տալ զինծառայողների փոխանակման հնարավորության մասին՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական հրադադարի դրույթներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG