Մատչելիության հղումներ

Հունաստանը պնդում է՝ Թուրքիան նախընտրում է է՛լ ավելի «թեժացնել լարվածությունը»


Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը, արխիվ
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը, արխիվ

Պաշտոնական Աթենքը վերստին քննադատել է Թուրքիային, և պնդել, թե Անկարան երկխոսության փոխարեն նախընտրում է է՛լ ավելի «թեժացնել լարվածությունը»։ Հայտարարությունը հնչել է այսօր՝ Հունաստանի և Կանադայի արտգործնախարարների համատեղ ասուլիսում։

«Երեկ, հայտարարելով, թե հետազոտական աշխատանքներ է սկսում մեր սահմաններից ընդամենը 6 մղոն հեռավորության վրա, Թուրքիայի ղեկավարությունը ցույց տվեց, որ վստահելի գործընկեր չէ», - ասել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը։

Եվրամիության անդամ պետությունները երեկ զգուշացրել էին, որ պատրաստ են դեկտեմբերին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել, եթե Անկարան չդադարեցնի իր գործողությունները Միջերկրականի ջրերում։ Գերմանիայի արգործնախարարն էլ, ի նշան բողոքի, չեղարկել էր ավելի վաղ հայտարարված այցը Անկարա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG