Մատչելիության հղումներ

Կարմիր Խաչը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում ավարտին հասցնել մոսկովյան պայմանավորվածությունները


Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին ավարտին հասցնել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները գերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման շուրջ։

«Մինչ օրս մենք շարունակում ենք ակտիվ քննարկումները կողմերի հետ այս հարցի շուրջ, սակայն առայժմ ձեռք չի բերվել որևէ առարկայական համաձայնություն, որը մեզ թույլ կտար անցնել այդ համաձայնությունների իրագործմանը», - Ժնևում հայտարարել է միջազգային կազմակերպության Եվրասիայի տարածաշրջանի տնօրեն Մարտին Սխուեպը։

«Հույս ունենք, որ անհրաժեշտ պայմանները կապահովվեն», - ասել է Կարմիր Խաչի ներկայացուցիչը՝ հորդորելով կողմերին նաև անվտանգության երաշխիքներ տրամադրել միջազգային առաքելության աշխատակիցներին։

Անցած շաբաթավերջին Մոսկվայում հումանիտար հրադադար հաստատելու մասին համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Այդուհանդերձ, հոկտեմբերի 10-ին ժամը 12-ից ուժի մեջ մտած հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը միմյանց են մեղադրում:

XS
SM
MD
LG