Ադրբեջանի կողմից հասցված հարվածների հետևանքով Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում կա առնվազն 31 զոհ, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Թվիթերի իր միկրոբլոգում նա գրել է, որ վերջին օրերի ընթացքում հիվանդանոցում մահացել է վիրավորում ստացած 3 քաղաքացի: Նաև նշել է, որ 3 հոգու մահվան մասին էլ հայտնի է դարձել այսօր:
Ադրբեջանական կողմը իր հերթին հաղորդում է, որ հայկական կողմի գործողությունների արդյունքում ունի 41 քաղաքացիական զոհ, 205 վիրավոր: