Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակը


Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն (ձախ) և Հուլուսի Աքարը (աջ) հանդիպում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, արխիվ
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն (ձախ) և Հուլուսի Աքարը (աջ) հանդիպում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, արխիվ

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը այսօր կայացած հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը։ Այս մասին, վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը, հաղորդում է Reuters գործակալությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե «Ադրբեջանը չի կարող 30 տարի սպասել ղարաբաղյան խնդրի լուծմանը։ Թուրքիան պաշտպանում է սեփական տարածքի վերադարձի նպատակով Ադրբեջանի սկսած գործողությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG