Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին պնդում է, որ Թուրքիան պետք է համալրի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարքը։
«Թուրքիան Մինսկի խմբի անդամ է։ Այդ դեպքում ինչո՞ւ Թուրքիան չպետք է լինի նաև Մինսկի խմբի համանախագահների թվում», - թուրքական Haber Global հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով․ - «Եթե անգամ արևմտյան շատ երկրներ չեն ցանկանում ընդունել այդ փաստը, միևնույն է՝ Թուրքիան լուրջ ասելիք ունի և այն լիովին անկախ է»։