Մատչելիության հղումներ

Ակնկալում ենք, որ բոլոր կողմերը կկատարեն Ղարաբաղում կրակի դադարեցման մասին համաձայնագրի դրույթները, ասել է Լավրովը


Մոսկվայում ավարտվել են Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները։ Դրանց ավարտին հրավիրված ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է. - «Մոսկվայում հույս ունեն, որ հակամարտության բոլոր կողմերը կկատարեն հրադադարի մասին համաձայնագրի պահանջները»։

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների հնարավոր վերսկսմանը` Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է. - «Ղարաբաղի շուրջ քաղաքական գործընթացի վերսկսումը ձգձգել չի կարելի, բայց դա չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծվելու են արագորեն և միաժամանակ»:

XS
SM
MD
LG