Մատչելիության հղումներ

Գիշերը Ստեփանակերտում համեմատաբար հանգիստ է եղել


Ստեփանակերտ
Ստեփանակերտ

Այս գիշերը Ստեփանակերտում համեմատաբար հանգիստ է եղել։ Երկու անգամ աշխատել է հակաօդային պաշտպանության ազդանշանը, ինչը ենթադրում է, որ Ստեփանակերտի երկնքում անօդաչու թռչող սարք է եղել։ Սակայն դրան չեն հաջորդել պայթյունի ձայներ․ լսելի են եղել մի քանի խուլ պայթյուններ, որոնք հավանաբար Հակաօդային պաշտպանության աշխատանքի հետևանքն են։

Չնայած հրադադարի հաստատմանը երեկ բավականին ակտիվ գիշեր է եղել, պայթյուններ են եղել ոչ միայն Ստեփանակերտում, այլ նաև մյուս քաղաքներում։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն, ամփոփելով տվյալները, երեկ հայտարարեց, որ հրադադարից հետո ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում 5 քաղաքացիական զոհ կա, ավերածությունները մեծ են։

Այսօր առավոտյան ևս համեմատաբար ավելի հանգիստ է։ Մոտ երկու ժամ առաջ աշխատել է հակաօդային պաշտպանության ազդանշանը, դրան հաջորդել են մի քանի խուլ պայթյունի ձայներ։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:

Հրադադարը մարդասիրական նկատառումներով է՝ ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: Ու չնայած այս պայմանավորվածությանը, և հայկական, և ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG