Մատչելիության հղումներ

Առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները


Հայ զինվորն առաջնագծում
Հայ զինվորն առաջնագծում

Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում, հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Ըստ հաղորդագրության, ադրբեջանական կողմն ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում:

«Օպերատիվ-մարտավարական իրադրությունն իր օգտին փոփոխության ենթարկելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ», - ասված է հաղորդագրությունում:

Առավոտյան, ըստ կենտրոնի, ադրբեջանական կողմը վերսկսել է հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, որոնք ճնշվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում:

Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:

Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար:

Սակայն հայկական կողմը պարբերաբար հաղորդում է, որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, և՛ հարավային, և հյուսիսային ուղղությամբ ձեռնարկում են հարձակողական գործողություններ։

Ադրբեջանական կողմն էլ ողջ օրվա ընթացքում հայտարարում է հայկական կողմից իրենց գյուղերի գնդակոծության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG