Մատչելիության հղումներ

Գերմանիան ողջունում է հրադադարի համաձայնությունը


Գերմանիայի ԱԳՆ շենքը Բեռլինում, արխիվ
Գերմանիայի ԱԳՆ շենքը Բեռլինում, արխիվ

Պաշտոնական Բեռլինը ողջունում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի շուրջ պայմանավորվածությունը։

«Դաշնային կառավարությունը ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մարդասիրական հրադադարը և կոչ անում երկու կողմին հարգել տվյալ հրադադարն ու խուսափել հետագա զոհերից», - ասվում է Գերմանիայի արտգործնախարարության հայտարարությունում:

Ղարաբաղյան հակամարտության գոտում 13 օր շարունակվող պատերազմական գործողություններում հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հրավերով և արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:

Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար:

XS
SM
MD
LG