Մատչելիության հղումներ

ՊԲ-ն հայտնում է նախքան հրադադարը Հադրութի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձի մասին


Արցախի ՊԲ զորավարժություն, արխիվ
Արցախի ՊԲ զորավարժություն, արխիվ

Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ, հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակը:

«Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են», - ասված է հաղորդագրությունում:

Պաշտպանության բանակի վկայությամբ՝ ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է:

«Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, Իլհամ Ալիևը նախօրեին հայտարարեց, թե ադրբեջանական զինված ուժերը գրավել են Հադրութը, հայկական կողմը հերքեց այդ տեղեկությունը:

Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:

Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար:

XS
SM
MD
LG