Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը «պատրաստ է վերադառնալ ղարաբաղյան խնդրի շուրջ խաղաղ բանակցությունների»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե «պատրաստ է վերադառնալ ղարաբաղյան խնդրի շուրջ խաղաղ բանակցությունների», միաժամանակ պնդել՝ ինքը «Հայաստանին զիջումներ չի անելու, և որևէ այլ երկիր չի կարող ազդել Բաքվի այդ որոշման վրա»։

Ալիևի ուղերձը տեղական հեռուստաընկերություններով հեռարձակվել է այն ժամանակ, երբ Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը։

Մինչ այդ Բաքուն հայտարարում էր, թե բանակցությունների չի գնա, քանի դեռ հայկական ուժերը դուրս չեն բերվել «գրավյալ տարածքներից»։ Այսօր Ալիևը պնդել է՝ խնդրի խաղաղ կարգավորման «վերջին հնարավորությունն է տալիս հայկական կողմին», հաղորդում է «Ռոյթերզը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG