Մատչելիության հղումներ

Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Մակրոնի հետ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Փաշինյանը Մակրոնին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների և այդ համատեքստում տեղի ունեցող զարգացումների մասին:

Էմանուել Մակրոնը կարևորել է հրադադարի հաստատումն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների անցկացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 8-ի կոչի շրջանակում։ Ֆրանսիայի նախագահը հավելել է նաև, որ անմիջական հաղորդակցության մեջ է Ռուսաստանի նախագահի հետ։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ստեղծված պայմաններում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունը եւ միջազգային հանրության կողմից այդ ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։

Այսօր ավելի վաղ Ելիսեյան պալատը հաղորդել է, թե Ղարաբաղում առաջիկայում կարող է հրադադար հաստատվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG