Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայի հրավիրած խորհրդակցություններին, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ կոչ արեց Հայաստանին ու Ադրբեջանին մարդասիրական նպատակներով Ղարաբաղում հրադադար հաստատել` գերիների և զոհերի աճյունների փոխանակման համար:
«Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո Վլադիմիր Պուտինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները», - հայտարարել է Կրեմլը:
Պաշտոնական հաղորդագրությունը նաև նշում է` այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվում են Մոսկվա` Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ: