Հայաստանում Կարմիր խաչի միջազգազգայի կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունից «Ազատության»-ը տեղեկացրեցին, որ շարունակում են մնալ պատրաստակամ՝ հանդես գալու մարդասիրական միջնորդի դերում։
Բայց այս պահին հայտնում են, որ հումանիտար հրադադարի մասին կողմերի համաձայնեցված առաջարկ դեռևս չկա:
Միևնույն ժամանակ Հայաստանում ԿՄԽԿ պատվիրակության ներկայացուցիչ Զառա Ամատունին հավելեց՝ շարունակում են ներգրավված իշխանությունների հետ մնալ մշտական կապի մեջ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ կոչ արեց Հայաստանին ու Ադրբեջանին մարդասիրական նպատակներով Ղարաբաղում հրադադար հաստատել` գերիների և զոհերի աճյունների փոխանակման համար:
«Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո Վլադիմիր Պուտինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները», - հայտարարել է Կրեմլը:
Պաշտոնական հաղորդագրությունը նաև նշում է` այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվում են Մոսկվա` Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ: