Մատչելիության հղումներ

Ֆեյսբուքը ջնջել է Ադրբեջանի իշխանությունների հետ կապ ունեցող հազարավոր կեղծ օգտահաշիվներ և էջեր


Սոցցանցի նախկին աշխատակիցը պնդում է՝ Ֆեյսբուքի ղեկավարությունը խնդիրը լուծել է ուշացումով:

Ավելի քան մեկ տարի տևած հետաքննության արդյունքում Ֆեյսբուքի ղեկավարությունը ի վերջո ջնջել է Ադրբեջանի իշխանությունների հետ կապ ունեցող հազարավոր կեղծ էջեր, որոնց գործունեության թիրախում երկրի ընդդիմությունն էր, հայ-ադրբեջանական հարաբերությունները:

Սոցիալական ցանցի անվտանգության քաղաքականության բաժնի ղեկավար Նաթանիել Գլեյչերի խոսքով՝ կեղծ օգտատերերի այդ ցանցը մեկնաբանություններ էր տեղադրում ադրբեջանական և միջազգային լրատվամիջոցներում, որպեսզի որոշակի հայացքներ ունեցողների նկատմամբ լայնորեն տարածված քննադատության և մյուսների աջակցության տպավորություն ստեղծեն: Այդ մեկնաբանությունները հիմնականում վերաբերում էին ներքին և տարածաշրջանային իրադարձություններին, կառավարության ներկայացուցիչներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, ընդ որում, ինչպես նշվում է Ֆեյսբուքի պաշտոնական հաղորդագրությունում, դրանք համեմվում էին Իլհամ Ալիևի և նրա գլխավորած քաղաքական ուժի գովաբանությամբ։

Ֆեյսբուքյան կեղծ օգտահաշիվների ցանցը ադրբեջաներեն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով կոշտ քննադատական մեկնաբանություններ էր տարածում ընդդիմության, ընդդիմադիր առաջնորդների հասցեին, մեղադրում նրանց դավաճանության մեջ և հերքում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մեղադրանքները:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG