Մատչելիության հղումներ

Պաշտամունքի վայրերի թիրախավորումը պատերազմի հանցագործություն է, Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքում է


Արցախի Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ղազանչեցոց տաճարին օդային հարվածներ հասցնելը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական հանցագործությունն է, հայտարարում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Իր այս գործողություններում Ադրբեջանն ուղղակիորեն ընդօրինակում է իր նորօրյա դաշնակիցների՝ միջազգային հայտնի ահաբեկչական կազմակերպությունների գործելաոճը, որի արդյունքում Մերձավոր Արևելքում ոչնչացվել են բազմաթիվ պատմամշակութային կոթողներ։ Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի այս հրեշավոր հանցանքը, որը միաժամանակ նաև մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ մարդկությանը։

Այս առիթով հիշեցնում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային հուշարձանների թիրախավորումն ամրագրված է միջազգային հումանիտար իրավունքում՝ որպես պատերազմի հանցագործություն, որի համար պատասխանատվությունը չունի վաղեմության ժամկետ», - ասված է Արտգործնախարարության հայտարարության մեջ։

Նշենք նաև, որ ադրբեջանական կողմը հանդես է եկել հայտարարությամբ և հերքել, որ իրենց կողմից հարվածներ են հասցվել Շուշիի եկեղեցու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG