Մատչելիության հղումներ

Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Թուրքիան Ղարաբաղի հարցում կարող է գործել միայն որպես Մինսկի խմբի անդամ


Ռուսաստանի ԱԳ նախարաար Սերգեյ Լավրովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, Մոսկվա, 7 հոկտեմբերի, 2020թ.
Ռուսաստանի ԱԳ նախարաար Սերգեյ Լավրովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, Մոսկվա, 7 հոկտեմբերի, 2020թ.

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր հայտարարել է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կարող է գործել սոսկ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ:

«Եթե Թուրքիան աշխատում է ԵԱՀԿ-ից ստացած մանդատի շրջանակներում, ապա ունի դրա իրավունքը: Եթե Թուրքիան կամ որևէ այլ երկիր դուրս է գալիս այդ շրջանակից, մենք դա չենք ողջունում»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Նա պարզաբանել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կամակերպությունը հավանություն է տալիս այն երկրների ակտիվությանը, որոնք հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և գործում են բացառապես իրենց մանդատի սահմաններում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը:

Համանախագահող երեք երկրներն են Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիական Հանրապետությունը:

1992 թվականի մարտի 24-ին Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդի (ԵԱԽԿ) ԱԳ նախարարները հայտարարել են ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտության մասին, ստեղծված կառույցն անվանել են «Մինսկի խումբ», քանի որ Բելառուսի մայրաքաղաքում պետք է տեղի ունենար հատուկ համաժողով, որը հետագայում չեղարկվել է:

Մինսկի խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1992 թվականի հունիսին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում:

1994 թվականին Բուդապեշտում սահմանվել է Մինսկի խմբի լիազորությունների մանդատը:

1995 թվականին սահմանվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը, որը 1996 թվականին ստանձնել և առ այսօր զբաղեցնում է լեհ դիանագետ Անջեյ Կասպշիկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG