Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ն արձանագրում է Ղարաբաղ ջիհադական վարձկանների փոխադրումը


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, արխիվ, Երևան, 28 փետրվարի, 2020թ.
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, արխիվ, Երևան, 28 փետրվարի, 2020թ.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի փոխանցմամբ, ՀԱՊԿ-ն արձանագրում է Սիրիայից Լեռնային Ղարաբաղ ջիհադական վարձկանների փոխադրումը:

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նշում է, որ այդ մասին Ստանիսլավ Զասն այսօր է հայտարարել:

«Ես դժվարանում եմ խոսել ղարաբաղյան համակարտության գոտի այդ գրոհայիններին փոխադրելու ծավալի մասին, սակայն, ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունենում, այնտեղ հայտնվում են վարձկանները, և դա չի նպաստում հարաբերությունների բարելավմանը: Դա որոշակի մարտահրավեր է ՀԱՊԿ-ի համար»,- ասել է Ստանիսլավ Զասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG