Մատչելիության հղումներ

Ժնևի քաղաքային խորհուրդը դատապարտում է Բաքվի ագրեսիան, կոչ անում ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը


Արցախի դրոշը
Արցախի դրոշը

Ժնևի քաղաքային խորհուրդը նախօրեին ընդունել է բանաձև, որով դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի։

Փաստաթուղթը կոչ է անում ճանաչել Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք:

Շվեյցարական քաղաքի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հորդորում են վարչական խորհրդին միջամտել, որպեսզի Դաշնային խորհուրդը զբաղվի Խորհրդային Միության փլուզումից ի վեր Ադրբեջանն առաջնորդող Ալիևների կլանի ունեցվածքի սառեցման հարցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG