Ադրբեջանի զինված ուժերը հարվածել են Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղեցուն, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով Ղազանչեցոցին հասցված հարվածին ֆեյսբուքյան իր էջում գրել է ․ - «Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ևս թիրախ դարձավ ահաբեկիչների կողմից: Վանդալիզմի այս դրսևորումը դեմ է մարդկության և Աստծո օրենքներին: Կվերականգնենք»:
Ողջ գիշեր հրթիռակոծության տակ է եղել Ստեփանակերտը, հոկտեմբերի 7-ի երեկոյան՝ 20։30-ից սկսած մինչև լուսաբաց որոշակի ընդմիջումներով հնչել է օդային տագնապի ազդանշանը, ինչը նշանակում է, որ երկնքում ոչ միայն անօդաչու թռչող սարք կա, այլ նաև, որ ՀՕՊ-ն է աշխատում այն չեզոքացնելու ուղղությամբ։
Ադրբեջանական կողմը ևս հաղորդում է հայկական կողմից բնակավայրերի հրետակոծությունների մասին: Մասնավորապես, այսօր հաղորվում է Բարդայի շրջանում ավերածությունների, ինչպես նաև տուժածների մասին: