«Ռուսաստանը, կատարելով ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները, կարող է պաշտպանել Հայաստանին, սակայն այդ պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի վրա չեն տարածվում», - այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Եթե ՀԱՊԿ անդամը ենթարկվում է որևէ ագրեսիայի, ապա պայմանագրի մասնակից պետությունները պարտավոր են պաշտպանել այդ պետությանը։ Տվյալ դեպքում խոսքը Հայաստանի մասին է։ Նախագահ Պուտինը, սակայն, հստակորեն բացատրել և տարանջատել է այդ երկու խնդիրները», - TACC-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Պեսկովը՝ ընդգծելով, - «ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները Ղարաբաղի վրա չեն տարածվում»։