Մատչելիության հղումներ

Ըստ Ալիևի՝ Թուրքիան իրավունք ունի մասնակցել միջնորդական առաքելությանը «ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Քաղաքական կարգավորումը պետք է ընդունելի լինի թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի համար, ասում է Ադրբեջանի նախագահը:

«Ղարաբաղյան խնդրի քաղաքական կարգավորումը պետք է ամրագրվի աշխարհի առաջատար պետությունների երաշխիքներով, և այդ պետությունների կազմը չպետք է սահմանափակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններով», - Ռուսաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ հետպատերազմյան կարգավորման գործընթացում առաջատար դերակատարություն կարող են ստանձնել Ռուսաստանը և Թուրքիան։

«Թուրքիան, որպես մեծ պետություն, մեր և ողջ Հարավային Կովկասի հարևանը, իրավունք ունի մասնակցել այն միջնորդական առաքելությանը, որ կիրականացվի ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

«Խաղաղությունը ես տեսնում եմ որպես ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորում, որը պետք է համապարփակ և երկարաժամկետ, հավերժ լինի։ Այն պետք է ամրագրված լինի աշխարհի առաջատար պետությունների լուրջ երաշխիքներով և ընդունելի լինի թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի համար», - Ալիևի խոսքերն է մեջբերում TACC գործակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG