Մատչելիության հղումներ

ՀՀ վարչապետն ընդգծում է, Ադրբեջանի հետ հակամարտությունը վերածվում է «միջազգային ահաբեկչության դեմ պայքարի»


Զրույցից Sky news-ը եզրակացրել է, որ Փաշինյանը հակված է հնարավորինս շուտ վերսկսել խաղաղության գործընթացը:

Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի համար Ադրբեջանի հետ հակամարտությունը, ըստ էության, վերածվել է «միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, Sky news հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության այս վերջին սրացումը համարել է քաղաքակրթական խնդիր:

«Նախ, Թուրքիան ուղղակիորեն և ամբողջովին ներգրավվել է հակամարտության մեջ՝ հրահրելով և բորբոքելով այն: Ըստ էության, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության պայքարը միջազգային ահաբեկչության դեմ», - ասել է Փաշինյանը։

Sky news-ի հետ զրույցում վարչապետը մեղադրել է Թուրքիային Ադրբեջանին սատարելու մեջ՝ «հայերի դեմ ցեղասպան քաղաքականություն վարելու և այդ երկրի ծավալապաշտական նկրտումները զարգացնելու համա։

«Եկեք նայենք, թե ինչ է անում Թուրքիան Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում: Ինձ համար կասկած չկա, որ սա Հայոց ցեղասպանությունը շարունակելու և թուրքական կայսրությունը վերականգնելու քաղաքականություն է», - ասել է երկրի վարչապետը:

Փաշինյանը կրկնել է իր բանակցային դիրքորոշումը, այն է՝ ցանկացած խաղաղ կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար, չնայած որ Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվել է բանակցություններ վարել չճանաչված Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ:

«Թուրքիայի ներկայիս կեցվածքը նոր հարթություն է տեղափոխում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Այդուամենայնիվ, այն շարունակում է մնալ որպես տարածքային վեճ, որը չի կարգավորվել Հայաստանի նախորդ կառավարությունների և հայր ու որդի Ալիևների դինաստիայի կողմից: Չնայած հրադադարի ռեժիմի միջազգային կոչերին, մենք ականատեսն ենք ահագնացող բռնության, ինչն արդեն իսկ հանգեցրել է քաղաքացիական անձանց մեծաթիվ կորուստների»:

Զրույցից Sky news-ը եզրակացրել է, որ Փաշինյանը հակված է հնարավորինս շուտ վերսկսել խաղաղության գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG