Մատչելիության հղումներ

Հայկական կողմը հաղորդում է Վարանգաթաղ բարձունքը ետ վերցնելու մասին


Արցախի ՊԲ զինծառայողը մարտի ժամանակ, հոկտեմբեր, 2020թ.
Արցախի ՊԲ զինծառայողը մարտի ժամանակ, հոկտեմբեր, 2020թ.
Երեկ ժամը 14-ի սահմաններում Արցախի Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը: Հակառակորդը տվյալ բարձունքում թողել է 6 դիակ: Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ վկայակոչելով ՊԲ-ին:
«Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը», - գրում է Ստեփանյանը Ֆեյսբուքում:
«Ներկա պահին մարտական գործողությունները արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են», - ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանը հաղորդում է պատերազմական գործողություններում իր հաջողությունների մասին, մասնավորապես հայտարարում է, որ Մատաղիսի, Ջեբրայիլի շրջաններում ձեռքբերումներ ունի, ինչը հայկական կողմը հերքում է։

Ադրբեջանական կողմը իր ռազմական կորուստները չի բացահայտում, հաղորդում է միայն քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և տուժածների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG