Իրանի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը նախազգուշացրել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։
«Մենք պետք է ուշադիր լինենք, որ պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև չդառնա տարածաշրջանային պատերազմ։ Խաղաղությունը պետք է լինի մեր ջանքերի հիմքը, և մենք հույս ունենք վերականգնել կայունունությունը տարածաշրջանում խաղաղ ճանապարհով», - հայտարարել է Իրանի նախագահը:
Ռոհանին նաև ասել է՝ Իրանը թույլ չի տալու, որ «պետությունները ահաբեկիչներ ուղարկեն մեր սահմանները տարբեր դրդապատճառներով»: