Մատչելիության հղումներ

Ըստ ՀՀ ՊՆ խոսնակի՝ հարավարևելյան ուղղությամբ առաջանալ փորձող հակառակորդի ստորաբաժանումները խոցվել են


Արցախի Պաշտպանության բանակի հրետանավորը մարտի ժամանակ, 4-ը հոկտեմբերի, 2020թ.
Արցախի Պաշտպանության բանակի հրետանավորը մարտի ժամանակ, 4-ը հոկտեմբերի, 2020թ.
Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական Զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
Առավոտյան 6:30 հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի, շարունակում է Շուշան Ստեփանյանը:
«Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա», - նաև գրում է ՊՆ խոսնակը Ֆեյսբուքում:
Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար, նշում է Ստեփանյանը:

Ադրբեջանական կողմը շարունակում է չբացահայտել իր ռազմական կորուստները, հաղորդում է միայն քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների մասին:

Երկու օր առաջ պաշտոնական Բաքուն պնդել էր, թե գրավել է Ջեբրայիլը (նաև՝ Ջաբրայիլ), ինչը հայկական կողմը հերքեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG