Ռուսաստանի հարևաններից շատերի մոտ իրավիճակը սրվում է, բայց դա չի նշանակում, որ Մոսկվայի շուրջ «օղակը սեղմվում է»: Այդ կարծիքը նախօրեին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե, կա կոնֆլիկտային որոշակի ներուժ: Դա իսկապես այդպես է, բայց ոչ մի «օղակ» չի սեղմվում», - ասել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովի փոխանցմամբ, հակամարտությունների սրացման միտումը, դժբախտաբար, նկատելի է ամբողջ աշխարհում:
«Ցավալի է, որ կոնֆլիկտային ներուժի մի մասը կուտակվում է մեր սահմանների շուրջ, խոսքը մեզ համար մոտիկ երկրների մասին է, ես նախևառաջ նկատի ունեմ Բելառուսը, Հայաստանը, Ադրբեջանը և Ղրղըզստանը», - նշել է Պեսկովը:
Նրա փոխանցմամբ՝ Ռուսաստանը շահագրգռված է, որ հարևան երկրներում կայունություն, խաղաղություն և բարգավաճում հաստատվի: