Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել ԼՂ հակամարտության շուրջ


Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամադ Ջավադ Զարիֆը, արխիվ
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամադ Ջավադ Զարիֆը, արխիվ

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները այսօր հեռախոսազրույց են ունեցել ղարաբաղյան հակամարտության շուրջ։

«Երկու կողմն էլ մտահոգություն են հայտնել Սիրիայի և Լիբիայի զինյալներին ղարաբաղյան հակամարտության գոտում ներգրավելու հնարավորության շուրջ», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

Սա այս թեմայով Լավրովի և Զարիֆի երկրորդ հեռախոսազրույցն է՝ անցած չորս օրում, որի ընթացքում դիվանագետները վերստին լուրջ մտահոգություն են հայտնել «ղարաբաղյան աննախադեպ լարվածության շուրջ»։

Ավելի վաղ՝ այսօր Իրանը նախազգուշացրել էր Հայաստանին և Ադրբեջանին՝ պատրաստ է կոշտ քայլեր ձեռնարկել, եթե հակամարտության ընթացքում օգտագործվող ռումբերը շարունակեն հայտնվել իր տարածքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG