Մատչելիության հղումներ

Պաշտպանության մասին օրենքում լրացումն ընդունվեց առաջին ընթերցմամբ


Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայան, արխիվ
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայան, արխիվ

Ազգային ժողովն այսօր 99 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախքան քվեարկությունը հիմնական զեկուցող՝ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը:

Ըստ Բալայանի, ներկա փուլում գործում է հանրապետության նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան պլանը։

Նա ընդգծեց՝ նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Կառավարության որոշմամբ հաստատել հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան, ինչն առավել արդիական է՝ ներկայումս Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների և Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում:

Փոխնախարարի խոսքով՝ Կառավարությունն առաջարկում է նաև օրենքի նախագծի ընդունումը համարել անհետաձգելի և քննարկել 24- ժամյա ռեժիմով։

Բալայանի փոխանցմամբ, հանրապետության տնտեսության զորահավաքային պլանն արդեն մշակված և համաձայնեցված է Էկոնոմիկայի նախարարության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG