Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Դաղստանի ղեկավար Վլադիմիր Վասիլևին պաշտոնից ազատելու մասին, նույն հրամանով այդ հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սերգեյ Մելիքովը։
Կրեմլի պաշտոնական կայքում ասվում է, որ Վասիլևը հեռանում է սեփական ցանկությամբ։ Նա նշանակվել է Պուտինի խորհրդական։