Եվրամիության գործադիր մարմնի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ անցած երեքշաբթի օրը կորոնավիրուսի վարակակրի հետ շփումներ ունենալուց հետո ինքնամեկուսանում է:
«Հինգշաբթի օրը ես արդեն ստացել եմ թեստի բացասական պատասխան, այսօր ևս երկրորդ թեստն եմ հանձնել», - Թվիթերում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Բելգիայում գործող կարգի համաձայն՝ վարակակրի հետ շփված անձը պետք է ինքնամեկուսացման մեջ լինի 7 օր, որի ընթացքում պետք է երկու թեստի բացասական պատասխան ստանա՝ համոզվելու համար, որ վարակված չէ:
Սեպտեմբերի վերջին ինքնամեկուսացել էր նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ինչի հետևանքով Եվրամիության առաջնորդները ստիպված էին սեպտեմբերին նախատեսված գագաթնաժողովը տեղափոխել հոկտեմբերի 1-2-ը: