Գիշերվա ընթացքում և այս պահին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Արցախի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հաղորդում է. - «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ»:
Պաշտպանության բանակի հետևում է հակառակորդի բոլոր տեղաշարժերին և պատրաստ է ամենաբարձր մակարդակով իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը, վստահեցնում է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը: