Մատչելիության հղումներ

ԱԱԾ. Ռազմական լրտեսության կասկածանքով բերման են ենթարկվել օտարերկրյա քաղաքացիներ


Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի տարածքում լրտեսություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել օտարերկրյա քաղաքացիներ:

ԱԱԾ մամուլի ծառայության փոխանցմամբ` ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ զինված ուժերին պատկանող մարտական տեխնիկայի, սպառազինության շարժի, զորամասերի տեղակայման վայրերի, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում հայտարարված զորահավաքին մասնակցող անձանց և նրանց քանակի վերաբերյալ որոշակի տեղեկություններ հավաքելու մասին փաստական տվյալներ, որոնք քննության այս փուլում բավարար են եղել կասկածանքը հիմնավոր համարելու համար, ուստի հոկտեմբերի 2-ին նրանք ձերբակալվել են ՔՕ 302-րդ հոդվածի (լրտեսություն) և 38-302-րդ հոդվածի (ՀՀ քաղաքացու կողմից լրտեսությանն օժանդակելու) կասկածանքով:

Ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ կատարված հանցագործության ամբողջական բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ օտարերկրացիների ու ՀՀ քաղաքացիների ինքնությունները բացահայտելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG