Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն կորոնավիրուսով է վարակվել և երկկողմ թոքաբորբով փոխադրվել է Կիևի հիվանդանոց: Այդ մասին երեկ հայտնել է Պորոշենկոյի կինը՝ Մարիան:
55-ամյա Պորոշենկոն սեպտեմբերի 29-ին է հաղորդել կորոնավիրուսի ստուգման դրական պատասխանի մասին և առաջին օրերին տնային պայմաններում է բուժում ստացել: