Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ավելի մեծ դերակատարում ունի ԼՂ հակամարտության կարգավորումում, քան մյուս միջնորդ երկրները. Իլհամ Ալիև


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ալ Ջազիրա»-ի հետ հարցազրույցում հայտարարել է, թե Ռուսաստանն ավելի մեծ դերակատարում ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորումում, քան մյուս միջնորդ երկրները, այսինքն Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, հաղորդում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Ռուսաստանը մի պետություն է, որը պատմական լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Հենց այդ պատճառով էլ ռուսական կողմի դերն ու միջնորդական հնարավորությունները օբյեկտիվ պատճառներով ավելի մեծ են, քան այն երկրներինը, որոնք տարածաշրջանից հեռու են և միգուցե լավ պատկերացում չունեն այն մասին, թե ինչ է կատարվում այստեղ վերջին տասնամյակներում», - այսօր հրապարակված հարցազրույցում ասել է Ալիևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG