Մատչելիության հղումներ

Ըստ նախնական տվյալների, երեկոյան Ստեփանակերտի հրետակոծման հետևանքով կա 4 վիրավոր և 1 զոհ. Արցախի ՄԻՊ


Ըստ նախնական տվյալների, երեկոյան Ստեփանակերտի հրետակոծման հետևանքով կա 4 վիրավոր և 1 զոհ, ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Երկու շենք շատ լուրջ վնասվել է, ուղղակի քիչ բնակիչ է եղել այդ պահին, դա է պատճառը, որ տուժած բնակիչների քանակը մեծ չէ», - հայտնեց նա:

Բեգլարյանը նաև նշեց, որ Մարտակերտում լրագրողներին տեղափոխող ավտոբուսի թիրախավորման հետևանքով որևէ լրագրող չի տուժել:

Անդրադառնալով Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը հասցված հարվածին՝ Արցախի ՄԻՊ-ը նշեց. «Ադրբեջանը նպատակային կերպով թիրախավորել է մարդասիրական գործառույթ իրականացնող մարմին, այսինքն Արտակարգ իրավիճակների ծառայությանը, ինչ հետևանքով, նախնական տվյալներով, կա յոթ վիրավոր քաղաքացիական բնակչության և ծառայության աշխատակիցների շրջանում»:

Նա ընդգծեց, որ Արտակարգ իրավիճակների շենքի վրա հարվածը կոպտագույն կերպով խախտում է միջազգային մարդասիրական օրենքի նորմերը, և Ադրբեջանի կողմից հստակ իրականացված պատերազմական հանցագործություն է։

«Ակնհայտորեն, առանց որևէ տատանման սա պատերազմական հացագործություն է և շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը պատշաճ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ», - ասաց Բեգլարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG