Արցախին ուղարկված ֆինանսական օգնությունը ընդհանուր առմամբ գերազանցում է 19 միլիոն դոլարը, ասաց Լեռնային Ղարաբաղի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյան:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի բնակավայրերը հրթիռակոծելուն, Մարտիրոսյանը հայտնեց, որ ստեղծվել է վնասների գնահատման հանձնաժողով և վնասների գնահատումն իրականացնելու է: «Մենք արդեն վաղվանից սկսելու ենք խաղաղ բնակչության շրջանում բնակելի տների, շենքերի և այլ օբյեկտների վերանորոգում և վերականգնում», - ասաց պետնախարարը:
Մարտիրոսյանը նաև նշեց, որ Ստեփանակերտ քաղաքը չի տարհանվելու, տարհանվել են միայն մի քանի գյուղեր, «որոնք գտնվում են ճակատից մի քանի կմ հեռավորության վրա»:
Նշենք՝ այսօր Ադրբեջանի զինված ուժերը այսօր նաև հրթիռակոծել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով տուժել է Արտակարգ իրավիճակների ծառայության շենքը: Մինչ այս պահը հաղորդվել է փրկարար ծառայությունում 10 վիրավորի մասին: