Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, արխիվ

Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի համանախագահներն են Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան։

«Նրանք փաստացի որևէ ջանք չեն գործադրել հակամարտության կարգավորման համար», - ըստ պետական «Անադոլու» գործակալության, այսօր պնդել է Մևլութ Չավուշօղլուն:

Ժամեր առաջ էլ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն է քննադատել Մինսկի խմբի երեք երկրների նախագահների՝ Դոնալդ Թրամփի, Վլաիդմիր Պուտինի և Էմանյուել Մակրոնի երեկվա հայտարարությունը՝ կրակը դադարեցնելու վերաբերյալ։

«Հրադադարի հորդորները, որոնք հնչում են երկրներից, որ տարիներով չեն կարողանում գտնել հակամարտության արդարացի լուծումը, համոզիչ չեն և ոչ էլ անկեղծ», - ասել է պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Պատերազմական գործողությունների վերսկսումից ի վեր Մինսկի խմբի միջնորդները ամենաբարձր մակարդակով հորդորում են Թուրքիային չեզոքություն պահպանել, զգուշացնելով, որ դա կբերի անցանկալի հետևանքների։

XS
SM
MD
LG