Բաքուն երախտագիտություն է հայտնում Անկարային՝ ղարաբաղյան հարցում ցուցաբերած աջակցության համար:
«Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի օգնությունը, այդ թվում՝ նախագահ Էրդողանի երեկվա հայտարարությունները», - այսօր ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նախօրեին Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե «Կովկասում հնարավոր չէ տևական խաղաղություն հաստատել, քանի դեռ Հայաստանը դուրս չի բերել զինված ուժերը Լեռնային Ղարաբաղից»։
Արևմուտքը, մինչդեռ, հինգերորդ օրն է՝ հորդորում է Անկարային հեռու մնալ և չմիջամտել այս հակամարտությանը։
Ֆրանսիայի նախագահն այսօր պնդել է, թե հետախուզական տվյալների համաձայն՝ Թուրքիան շուրջ 300 ջիհադիստ վարձկանների է տեղափոխել հակամարտության գոտի։ «Թուքրիան պետք է բացատրի՝ ինչ գործ ունեն նրանք Ադրբեջանում», - այսօր ասել է Էմանյուել Մակրոնը, ընդգծելով՝ Անկարան հատել է թույլատրելիի սահմանը, և ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն գնահատական տա անդամ երկրի այդ վարքագծին։