Մատչելիության հղումներ

«Լը Մոնդ»-ի վիրավորած թղթակիցները հատուկ ինքնաթիռով տարհանվում են Ֆրանսիա


«Լը Մոնդ»-ի լրագրող Ալան Կավալը Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 2-ը հոկտեմբերի, 2020թ.
«Լը Մոնդ»-ի լրագրող Ալան Կավալը Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 2-ը հոկտեմբերի, 2020թ.

«Լը Մոնդ»-ի երկու թղթակիցները, որոնք երեկ վիրավորվել են Լեռնային Ղարաբաղում, հատուկ ինքնաթիռով տարհանվում են Ֆրանսիա, հաղորդում է երկրի արտգործնախարարությունը։

Լրագրողներն ադրբեջանական հրետակոծության տակ էին հայտնվել Մարտունու քաղաքապետարանի մոտ, որտեղ արձանագրում էին անցած շաբաթավերջից սկսված ռազմական գործողությունների հետևանքները։

Ֆրանսիացի լրագրողներից բացի վնասվածքներ են ստացել նաև 24news-ի թղթակիցը և «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը։

Հիշեցնենք, ֆրանսիացի լրագրողներն այսօր Արցախից տեղափոխվել են Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG