Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր որոշում է կայացրել «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման լիազորությունները սահմանափակել՝ դրանք վերապահելով Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը:
«Հաշվի առնելով առկա պատերազմական իրավիճակում օպերատորի աշխատանքում արձանագրված խնդիրները և կապի ոլորտի ռազմավարական նշանակությունը պատերազմում գտնվող երկրի ու ժողովրդի համար՝ կառավարումը դարձնում ենք պետական», - ասված է Հարությունյանի հաղորդագրությունում, որը տարածել են պաշտոնական աղբյուրները: