Մատչելիության հղումներ

Հրամանատար Կարեն Ջալավյանը՝ Արցախի հերոս


«Ձեր սխրանքը, Ձեր կատարածը հայ ազգը դեռ շատ երկար ժամանակ հիշելու ու գնահատելու է». - լեգենդար հրամանատարին ասել է Արցախի նախագահը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ «արցախյան գոյապայքարի և ապրիլյան պատերազմի օրերից հայտնի լեգենդար հրամանատար Աղասիի Ջալավյանը, ում զինվորական կենսագրությունը շարունակում է հերոսականության նոր դրվագներով հարստանալ սեպտեմբերի 27-ից սկսած ու շարունակվող մարտական գործողությունների ընթացքում», պարգևատրել է «Ոսկե արծիվ» շքանշանով և արժանացել Արցախի հերոսի կոչման, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Խորհրդանշական միջոցառումը տեղի է ունեցել բանակի մարտական կառավարման կենտրոնում՝ Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի ներկայությամբ:

«Մենք ժամանակ ունենալու ենք դեռ՝ գնահատելու բոլորի սխրանքը: Բայց այսօր մենք ականատեսն ենք եղել լեգենդար «Եղնիկներ»-ի հերոսական մարտական գործողությունները, որի արդյունքում ոչ միայն գրավել են անհրաժեշտ ստրատեգիական բարձունքներ, կետեր, այլ նաև հակառակորդին կարողացել են պատճառել բավականին մեծ կորուստներ: Ոչ միայն այսօր, այլ վերջին մի քանի օրերին: Եվ այդ առումով, այս պահին, տեսնելով ընդամենը րոպեներ առաջ կատարված սխրանքը, որոշել եմ լեգենդար հրամանատար Կարեն Աղասիի Ջալավյանին պարգևատրել Արցախի հերոս բարձրագուն կոչմամբ», - մասնավորապես հայտարարել է Արցախի նախագահը:

«Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր զինվորներին, սպաներին, այս պարգևը բոլորինն է: Իհարկե, մենք բոլորի սխրանքը հարգելու ենք, բայց ես չէի կարող սպասել՝ տեսնելով այն, ինչ կատարվել է այսօր: Ուզում եմ շնորհակալություն հայտնել, խոնարհվել բոլորիդ առջև և հատուկ, պարոն Ջալավյան, Ձեր առջև: Ձեր սխրանքը, Ձեր կատարածը հայ ազգը դեռ շատ երկար ժամանակ հիշելու ու գնահատելու է», - նաև ասել է Արայիկ Հարությունյանը:

Ստորև՝ Արցախի պաշտպանության նախարարության տեսանյութը.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG