Հայաստանի Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է Ադրբեջանի անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նշենք, որ սոցիալական ցանցերում տարաբնույթ քննարկումներ էին ընթանում, քանի որ Աբովյան քաղաքում լսվել էին պայթյունի ձայներ:
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ նկատել է. «Ժողովուրդ ջան ՀՕՊ-ի հրթիռները երբեմն մեծ աղմուկ են հանում, մի անհանգստացեք»:
Հովհաննիսյանն այնուհետև ավելացրել է. «Կարևորը ՀՕՊ-ը էֆեկտիվ է աշխատում»։