Մատչելիության հղումներ

«Հայֆեստ» միջազգային փառատոնը հետաձգվում է անորոշ ժամանակով


Փառատոնի հիմնադիր տնօրեն Արթուր Ղուկասյան
Փառատոնի հիմնադիր տնօրեն Արթուր Ղուկասյան

Ինչպես ամեն տարի այս տարի ևս հոկտեմբերի 1-ին պիտի բացվեր «Հայֆեստ» միջազգային թվով արդեն 18-րդ փառատոնը, որի հիմնադիր տնօրեն Արթուր Ղուկասյանի համոզմամբ, համավարակը խոչընդոտ չէր թատերական այս սիրված իրադարձության անցկացմանը մայրաքաղաքում և մարզերում: Թերևս հենց այդ պատճառով «Հայֆեստն» այս տարի պիտի անցկացվեր «Լինել, սա խնդիր չէ» կարգախոսի ներքո:

Փառատոնը, սակայն, տեղի չի ունենա այս անգամ արդեն պատերազմական գործողությունների պատճառով:

Արթուր Ղուկասյան. – Մենք հետաձգում ենք անորոշ ժամանակով, քանի որ մեզ մոտ այս իրավիճակն է: Մինչև չհաղթենք, մենք չեն վերսկսկելու: Մնեք տեղեկացրել ենք մասնակիցներին, բոլորը հասկացել են, մենք ստանում ենք նամակներ` կարեկցանքով, ինչով օգնենք... Բնականաբար, մենք խորհրդակցել ենք նախարարության հետ: Պատերազմ ա... մենք ցույց տանք ներկայացո՞ւմ, խոսանք թատրոնի՞ց... Չէ:

«Ազատություն». – Իսկ դրսի ձեր գործընկերները տեղյա՞կ էին այս խնդրին:

Ղուկասյան. – Ոչ, տեղյակ չէին: Մենք ամեն ինչ ներկայացրեցինք, մենք բացատրեցինք ինչ ա կատարվում: Մենք բացատրեցինք, որ դա պարզապես պատերազմն է, որ կան զոհեր... Գիտեք ինչ... կարելի է Բի-Բի-Սի կամ Սի-Էն-Էն միացնել, տեսնել ինչ են ասում, այնտեղ ինչ-որ կռիվ ա գնում. մարտեր, հայեր, Ադրբեջան, ինչ-որ Մաունտինիըս Կարաբախ... սենց տեքստեր ա գնում, և ոչ ոք ոչ մի բանի մասին տեղյակ չի: Մենք ասում ենք, թե ինչ ա կատարվում իրականում: Եվ մենք ասում ենք, որ հասկանալի է, որ այս իրավիճակում մենք չենք կարող անել փառատոն, և չենք ուզում: Մենք ուզում ենք, որ այս ամեն ինչը ավարտվի, և մենք կունենանք նոր ժամանակացույց: Եվ քանի որ փառատոնը առցանց է հիմնականում, դա կարելի է անել, օրինակ, նոյեմբերին... երբ որ ցուրտ ա: Անցյալ տարիների «Հայֆեստը» չի, երբ որ բացօթյա ներկայացումներ կային, երբ որ պետք էր, որ տակ լիներ և այլն, և այլն:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․

«Հայֆեստ» միջազգային փառատոնը հետաձգվում է անորոշ ժամանակով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG